«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին բացատրել է, թե ինչու մեկնարկային կազմում տեղ չէր հատկացրել Կրոսին և Մոդրիչին։
«Ես ուզում էի, որ մյուս ֆուտբոլիստները ևս մոտիվացված լինեն։ Սեբալյոսն ու Ասենսիոն վաստակել էին իրենց տեղը մեկնարկային կազմում։
Մոդրիչը շատ լավ էր մարզվել շաբաթվա ընթացքում և պատրաստ էր «Ատլետիկի» դեմ խաղին, սակայն ես որոշեցի ռիսկի չդիմել։ Կրոսին ևս հանգիստ էր անհրաժեշտ». նշել է Անչելոտին։
Երկու ֆուտբոլիստներն էլ երկրորդ կեսում խաղադաշտ դուրս եկան, և եթե Մոդրիչի մոտ ամեն բան չէ, որ ստացվում էր, ապա Կրոսը կարողացավ գեղեցիկ գոլի հեղինակ դառնալ։
Նշվում է, որ Լուկայի մոտ Մունդիալից հետո հոգնածություն է նկատվում, և նա դեռ լիովին պատրաստ չէ։
Դանի Սեբալյոսն ու Մարկո Ասենսիոն վատ տպավորություն չթողեցին Կլասիկոյում։
Los Merengues, Realmadrid.am