«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան, ով գալիք ամռանը ազատ գործակալի կարգավիճակ է ստանալու, կարիերան կարող է շարունակել Մադրիդի «Ռեալում»:
Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, ավստրիացու գործակալը անձամբ է կապ հաստատել «Ռեալի» հետ՝ առաջարկելով իր հաճախորդի ծառայությունները:
Նշվում է, որ Ալաբան հրաժարվում է երկարաձգել պայմանագրի ժամկետը մյունխենյան ակումբի հետ:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ 28-ամյա ֆուտբոլիստին իր կազմում ցանկանում է տեսնել նաև «Բարսելոնան»:
Ընթացիկ մրցաշրջանում Ալաբան մասնակցել է Բունսելիգայի 5 հանդիպման:
Fanat, Realamdrid.am