Իսպանիայի Սուպերգավաթի այս խաղարկությունը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում: Արդեն տեղեկացրել ենք, որ «Արքայական ակումբը» ժամանել է երկրի մայրաքաղաք Ռիադ ու հունվարի 11-ին առաջին կիսաեզրափակիչում կհանդիպի «Վալենսիային»:
Չորրորդ տարին անընդմեջ «Արքայական ակումբը» «Չորսի եզրափակիչ» ձևաչափով կմասնակցի մրցաշարին, իսկ այս խաղարկությունում կփորձի պաշտպանել տիտղոսը:
Եթե Անչելոտիի գլխավորած թիմն այսօր կարողանա առավելության հասնել «Վալենսիայի» նկատմամբ, ապա Սուպերգավաթը կվիճարկի «Բետիս» - «Բարսելոնա» զույգի հաղթողի հետ:
«Ռեալ Մադրիդ» - «Վալենսիա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Fenomeno, Realmadrid.am