Մադրիդի «Ռեալը» հունվարի 10-ին ժամանել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադ, որտեղ հունվարի 11-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին, Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում կհանդիպի «Վալենսիային»:
«Արքայական ակումբը» մեկնել է Ադոլֆո Սուարես Մադրիդ-Բարախաս օդանավակայանից ու Սաուդյան Արաբիա է ժամանել վեցժամյա թռիչքից հետո:
«Ռեալի» անձնակազմը հանգրվանել է Ռիադի JW Marriott հյուրանոցում, որը կլինի թիմի տեղակայման վայրն Իսպանիայի Սուպերգավաթի այս խաղարկության ընթացքում:
Fenomeno, Realmadrid.am