Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) վարկածով ճանաչվել է 2022 թվականի լավագույն մարզիչ:
Իտալացի մասնագետի գլխավորությամբ «Արքայական ակումբը» նախորդ տարվա ընթացքում հռչակվել է Իսպանիայի չեմպիոն, նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթն ու Իսպանիայի Սուպերգավաթը:
Անչելոտին այս մրցանակին արժանանում է մարզչական կարիերայում երրորդ անգամ: Նա մրցանակը ստացել է նաև 2007 («Միլան») և 2014 («Ռեալ») թվականներին:
«Ռեալի» գլխավոր մարզիչը մրցանակի համար պայքարում գերազանցել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային և Մարոկկոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագիին:
Fenomeno, Realmadrid.am