«Ռեալը» ցանկանում է շուտափույթ ազատվել Էդեն Ազարից, հայտնում է Relevo-ն:
Չնայած նրան, որ մադրիդյան գրանդի անձնակազմը շատ է սիրում բելգիացուն՝ այլևս ոչ ոք չի հավատում վերջինիս նախկին մարզավիճակին վերադառնալուն:
Կառլո Անչելոտին Ազարին պահեստայինների նստարանին թողեց նաև «Վալյադոլիդի» դեմ Լա լիգայի 15-րդ տուրի խաղում;
Հիշեցնենք, որ Ազարի գոծող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2024 թվականի հունիսի 30-ին:
Ավելի վաղ նշվում էր, որ բելգիացի վինգերը լավ մարզավիճակում է վերադարձել ԱԱ-2022-ից ու տպավորել մարզչական շտաբին:
Fanat, Realmadrid.am