Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» և «Բարսելոնան» մտնում են այն ակումբների թվում, ովքեր գալիք ամռանը կպայքարեն «Լեսեթի Սիթիի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսի տրանսֆերի համար։
Ռոմանոն իր յութուբյան ալիքում անդրադարձ էր կատարել Տիլեմանսին։
«Կուլիսների հետևում շատ ակումբներ են ցանկացել այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Տիլեմանսի տրանսֆերային իրավունքները։ Կարծում եմ այս ամռանը դա անելը բարդ էր, քանի որ ԵՎՐՈ-ից հետո նրա տրանսֆերային արժեքը կազմում էր 60-65 մլն եվրո։
Շատ ակումբներ կապ չեն հաստատել Տիլեմանսի հետ միայն այն պատճառով, որ գործարքը բավական թանկարժեք էր լինելու։
Իմ տեղեկություններով մի շարք թոփ ակումբներ հետաքրքրված են նրա ծառայություններով։ Այդ ակումբների թվին են պատկանում «Ռեալը» և «Բարսելոնան»։
Անգլիայում ևս կան ակումբներ, ովքեր կարող են ձեռք բերել Տիլեմանսի տրանսֆերային իրավունքները։ Դա կարող է անել «Մանչեսթեր Յունայթեդը», եթե հաջորդ ամռանը Պոգբան հեռանա թիմից». նշել է Ռոմանոն։
Los Merengues, Realmadrid.am