Բրազիլիայի հավաքականը օրերս նվաճեց ԱԱ 2022-ի 1/4 եզրափակչի ուղեգիր։ Վինիսիուս Ջունիորը խոսել է հավաքականում իր դերի և Կարլո Անչելոտիի դերի մասին։
«Ես խոսել եմ Անչելոտիի հետ, և նա ինձ խորհուրդներ է տվել, որպեսզի լինեմ Բրազիլիայի հավաքականի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ։ Նա վստահություն տվեց ինձ։
Կարլոն խիստ է եղել ինձ հետ, երբ դրա կարիքը եղել է։ Նա ոչ միայն լավն է տակտիկական առումով, այլ նաև հիանալի է կարողանում շփվել իր ֆուտբոլիստների հետ։
Ես մեծ աճ եմ գրանցել հենց նրա հետ աշխատանքի շնորհիվ։ Նա և Տիտեն բավական նման են իրար և միմյանց հետ շատ են շփվում։
Կարլոն ինձ համար հոր նման է». նշել է Վինիսիուսը։
Los Merengues, Realmadrid.am