Ի պատասխան Լա լիգայի արտահերթ գլխավոր ասամբլեան Դուբայում անցկացնելու՝ «Ռեալ Մադրիդը» հայտարարում է հետևյալը:
▪️ Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստն անցկացնելու ծանուցումը հրապարակվել է նախորդ ուրբաթ՝ նոյեմբերի 25-ին: Այնտեղ ասվում էր, որ այն պետք է կայանա «արագացված կարգով» դեկտեմբերի 7-ին՝ Դուբայում, Լա լիգայի կանոնակարգում մի քանի կարևոր փոփոխություններ անելու քննարկման համար: Հաղորդվում էր նաև, որ Լա լիգայի առաջին դեմքերի ներկայությունն ապահովելու համար նրանց կտրվի անհրաժեշտ տրանսպորտ և կացարան:
▪️ Մենք կարծում ենք, որ այդ հավաքն անօրինական է, քանի որ հանդիպումը կայանալու է Լա լիգայի շտաբ-բնակարանից 5 հազար քառակուսի կիլոմետր հեռավորության վրա:
▪️ Բացարձակ անտեղի է դիմել նման հանպատրաստից և արագացված եղանակով, մանավանդ երբ խոսքը Լա լիգայի կանոնակարգում փոփոխություններին է վերաբերում:
▪️ Լիովին անտեղի և բացարձակ անհետևողական վարքագիծ է Լա լիգայի կողմից՝ ԱՄԷ-ում նման կարգի իրադարձությանն ավելի քան 100 մարդու ֆինանսական ծախսերն իր վրա վերցնելը: Հանդիպումը կարելի էր կազմակերպել Լա լիգայի շտաբ-բնակարանում՝ առանց ավելորդ ծախսերի: Ակումբները դժվար ժամանակներ են ապրում տնտեսական տեսանկյունից՝ այդ թվում վերջին տարիներին եկամուտների նվազման պատճառով:
▪️ «Ռեալ Մադրիդը» ոչ մի ներկայացուցիչ չի ունենա Դուբայում՝ վերոթվարկյալ պատճառներով: