Հոդվածներ

Բենզեմայի ոսկե գնդակը ցուցադրվել է Ֆրանսիայի ամենամեծ բանտում
12.11.2022
2966 0

Կարիմ Բենզեմայի ոսկե գնդակը ցուցադրվել է Ֆրանսիայի ամենամեծ բանտում։ 

France Football-ի լրագրող Տեո Տրուդը և գլխավոր խմբագիր Պասկալ Ֆերեն այցելել են Ֆլերի-Մերոժիում գտնվող բանտ, որպեսզի բանտարկյալներին ցուցադրեն Կարիմ Բենզեմայի ոսկե գնդակը։ Նրանք զրույց են ունեցել բանտարկյալների հետ և շուտով ծրագրում են հատուկ հոդված հրապարակել։ 

Հիշեցնենք, որ երեկ Կարիմի ոսկե գնդակը ցուցադրվեց նաև «Լիոնի» խաղից առաջ։ 

Ֆրանսիայի և «Ռեալի» հարձակվողը այս մրցանակը ստացել է իր կարիերայում առաջին անգամ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված