• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ-ի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները. «Ռեալի» մրցակիցը

Հոդվածներ

Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ-ի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները. «Ռեալի» մրցակիցը
03.11.2022
9295 0

Երեկ երեկոյան ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլը: Այժմ հայտնի է փլեյ-օֆֆի մասնակից 16 թիմ:

Մրցաշարի հաջորդ փուլի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 7-ին: 1/8 եզրափակիչում չեն հանդիպի միևնույն երկրի ներկայացուցիչներ կամ խմբային փուլում միմյանց դեմ մրցած թիմեր:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղերը կկայանան փետրվարի 14/15 կամ 21/22-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մարտի 7/8 կամ 14/15-ին:

Բիրմինգեմում գտնվող SuperJohn սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները:

Համակարգիչը կանխատեսումներում հաշվի է առել բազում հանգամանքներ՝ թիմերի մարզավիճակը, կազմերը, նախորդ արդյունքները, ակումբների միջև պատմական արդյունքները և անգամ VAR համակարգի ազդեցությունը:

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

«Նապոլի» - ՊՍԺ

«Ռեալ Մադրիդ» - «Այնտրախտ»

«Չելսի» - «Լայպցիգ»

«Պորտու» - «Միլան»

«Մանչեսթեր Սիթի» - «Բրյուգե»

«Բավարիա» - «Ինտեր» (Սուպերհամակարգիչը թերևս «մոռացել է», որ միևնույն խմբի թիմերը չեն կարող մրցել միմյանց դեմ փլեյ-օֆֆում)

«Տոտենհեմ» - «Բորուսիա»

«Բենֆիկա» - «Լիվերպուլ»