Չեմպիոնների լիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին:
Մրցանակին հավակնում են «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն, «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն, «Լայպցիգի» վինգեր Քրիստոֆեր Նկունկուն ու «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» «Սելթիկին» հաղթել էր 5-1 հաշով, իսկ Վալվերդեն դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև արժանացել հանդիպման լավագույն ֆուտոլիստի մրցանակին:
Fanat, Realmadrid.am