«Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին բաց կթողնի «Սելթիկի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղը:
Ինչպես հաղորդում է L’Équipe-ը, ֆրանսիացու մոտ ախտորոշվել է մկանային լարվածություն: Նա նաև բաց էր թողել «Ժիրոնայի» դեմ Լա լիգայի խաղը, որն ավարտվել էր 1-1 հաշվով:
Երեքշբաթի օրը Չուամենին չի մարզվել «Արքայական ակումբի» ընդհանուր խմբում: Երիտասարդ կիսապաշտպանն աշխատել է մարզասրահում:
«Ռեալ» - «Սելթիկ» խաղը կկայանա նոյեմբերի 2-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 21:45-ին:
Fanat, Realmadrid.am