Ալֆոնսո Դևիսը կարող է այս ամռանը տեղափոխվել «Ռեալ»։
AS-ի փոխանցմամբ, «Բավարիայի» ղեկավարությունը ավելի նպատակահարմար է գտել այս ամռանը վաճառել կանադացու տրանսֆերային իրավունքները, քան թողնել, որ նա հաջորդ տարի ազատ գործակալի կարգավիճակով լքի ակումբը։ Դևիսին արդեն տրանսֆերի են հանել, ու մյունխենյան ակումբն ամեն ինչ կանի, որ մինչ տրանսֆերային պատուհանի փակվելը վաճառի նրա տրանսֆերային իրավունքները։
«Բավարիան» պատրաստ է բաց թողնել իր ֆուտբոլիստին 50 մլն եվրոյի դիմաց։ Անձամբ Դևիսը ցանկություն ունի 2025-ին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել «Ռեալ», սակայն ՖԻՖԱ-ի կանոնակարգը թույլ չի տալիս նրան մինչ հունվար ամիսը բանակցություններ վարել նոր ակումբի հետ։
Նշվում է, որ ֆուտբոլիստին բաց թողնելու ռիսկից խուսափելու համար «Ռեալը» կարող է 30 մլն եվրո առաջարկել նրա համար, կամ հավատալ կանադացու խոստմանը։ Այդ պարագայում չի բացառվում, որ «Բավարիան» կվախեցնի Դևիսին ողջ մրցաշրջանի ընթացքում խաղաժամանակ չտրամադրելու մտքով։
Los Merengues, Realmadrid.am