• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Այնքան էլ հեշտ չէ ընկերներ ձեռք բերելը «Ռեալի» հանդերձարանում». Էդեգոր

Հոդվածներ

«Այնքան էլ հեշտ չէ ընկերներ ձեռք բերելը «Ռեալի» հանդերձարանում». Էդեգոր
07.10.2021
2039 0

«Ռեալի» նախկին կիսապաշտպան Մարտին Էդեգորը խոսել է մադրիդյան կարիերայի մասին:

««Ռեալում» մի քանի էտապ եղավ ինձ մոտ: Խաղացի թե՛ երկրորդ թիմում, թե՛ առաջին: Ուրախ էի լավագույնների հետ հանդես գալու համար, քանի որ ինքս էլ էի կատարելագործվում: Եղել են և՛ դժվար պահեր, և՛ հիանալի ակնթարթներ: Երբ խաղում ես ամենաբարձր մակարդակով, ապա շատ դժվար է ընկերներ ձեռք բերելը թիմում: Միգուցե պատճառը նաև երիտասարդ տարիքս էր, սակայն, փաստը մնում է այն, որ «Ռեալի» հանդերձարանում ընկերներ ձեռք բերելն այնքան էլ հեշտ չէ»,- նորվեգացու խոսքերը փոխանցում է Marca-ն:

Fanat, Realmadrid.am