Լա լիգայի 11-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալեց «Սևիլիային»: Գրանցվեց տանտերերի հաղթանակ՝ 3:1:
Ավանդույթի համաձայն` հանդիպումից անմիջապես հետո Լա լիգան և Budweiser ընկերությունը ներկայացրել են խաղի լավագույն ֆուտբոլիստին: Մրցանակին արժանացել է «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն, որը խփել էր մադրիդյան գրանդի երրորդ գոլը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» 31 միավորով Պրիմերայի առաջատարն է:
Fanat, Realmadrid.am