Հոդվածներ

Դեշամ. «Հուսով եմ, որ Բենզեման կնվաճի ոսկե գնդակը»
26.09.2022
1666 0

Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կարծում է, որ Կարիմ Բենզեման պետք է ստանա ոսկե գնդակը։ 

«Այս մեկ տարվա ընթացքում Կարիմը բազում հաջողությունների է հասել իր ակումբի և հավաքականի կազմում, ուստի կարծում եմ, որ նա ավելի քան արժանի է ոսկե գնդակին։ 

Արդեն մի քանի տարի է՝ Բենզեման աշխարհի լավագույն հարձակվողների թվում է։  Ես շատ ուրախ կլինեմ, եթե նա ստանա այդ մրցանակը։ Իհարկե, աշխարհի առաջնության ժամանակ դա մեզ համար առավելություն կլինի». նշել է Դեշամը։

Հիշեցնենք, որ ոսկե գնդակի մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին։

Los Merengues, Realmadrid.am