Հոդվածներ

«Լիվերպուլը» 150 միլիոնանոց առաջարկ է պատրաստում «Ռեալի» համար
26.09.2022
2956 0

«Լիվերպուլը» պատրաստ է  150 միլիոն եվրո վճարել «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեի տեղափոխության համար, հայտնում է Defensa Central-ը: Անգլիական ակումբը պաշտոնական առաջարկ կանի հունվարին:

Գործարքը հավանական չէ, քանի որ ուրուգվային կարևոր դեր ունի «Արքայական ակումբում» ու գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի համար առանցքային խաղացող է:

Հատկանշական է, որ ամռանը «Ռեալը» «Լիվերպուլից» ստացել է 100 միլիոնանոց առաջարկ, որը մերժել է:

Ընթացիկ մրցաշրջանում մադրիդյան գրանդի կազմում Վալվերդեն, մասնակցելով 9 խաղի, խփել է 4 գոլ ու կատարել 2 ասիստ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված