Relevo-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» արդեն իսկ սկսել է նախապատրաստվել ամառային տրանսֆերային պատուհանին, և «Սերուցքայինների» գլխավոր նպատակներից մեկը պաշտպանությունը ուժեղացնելն է։
Մասնավորապես, հարցեր են առաջանում Մեդիի ապագայի վերաբերյալ։ Ֆլորենտինո Պերեսը մտադրություն ունի վաճառել ֆրանսիացու տրանսֆերային իրավունքները։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2025 թվականը։
«Ռեալը» արդեն իսկ Մենդիին փոխարինելու տարբերակներ է դիտարկում։ Նրանք երկուսն են՝ Ֆրան Գարսիան և Միգել Գուտիերեսը։ Ակումբի որոշումը կախված կլինի այս ֆուտբոլիստների՝ ընթացիկ մրցաշրջանում ցուցադրած ելույթներից։
«Ռեալը» իրավունք ունի 5 մլն եվրոյի դիմաց վերադարձնել Ֆրան Գարսիային։ Ինչ վերաբերում է Գուտիերեսին, ապա նշվում է, որ նրա տրանսֆերը «Արքայական» ակումբի համար մոտ 20 մլն եվրո կարժենա։
Los Merengues, Realmadrid.am