Ռաֆայել Վարանը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ «Ռեալ» հավանական տեղափոխության մասին:
«Մբապեն դեռ երիտասարդ է, սակայն արդեն անհավանական աճ է գրանցել ու դեռ շարունակում է զարգանալ: Խաղից խաղ նա ավելի հասուն ֆուտբոլիստ է դառնում: Ինձ դուր է գալիս հանդես գալ լավագույնների հետ ու կցանկանայի, որ նրա հետ խաղայի նաև «Ռեալում»: Կիլիանն, անկասկած, աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- ֆրանսիացու խոսքերը փոխանցում է Marca-ն:
Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցշրջանում Մբապեն անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am