Հոդվածներ

Անչելոտի. «Ռոդրիգոն լավ հանդիպում անցկացրեց»
08.10.2023
1027 0

Լա լիգայի 9-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Օսասունայի» հետ և հաղթեց 4-0 հաշվով:

«Ռեալի» գլխավոր մարզչի հետխաղային մամուլի ասուլիսը

«Մենք շատ լավ խաղացինք: Ես, ֆուտբոլիստները և եկրպագուները հաճույք ստացան այսօրվա խաղին: Մենք լավ սկսեցինք հանդիպումը և բարելավեինք խաղը հարձակման գծում: Առաջին գոլը վճռեց հանդիպման ելքը, դրանից հետո մրցակիցը փոքր-ինչ բացվեց և այդ ժամանակ մենք կարողացանք օգտագործել առաջացած տարածությունը: Բելինգեմի առաջին գոլն առանցքային էր»:

«Ես, ինչպես նաև երկրպագուները, հաճույք ենք ստանում նման խաղից, քանի որ կան խնդիրներ, որոնք կարող են առաջանալ, սակայն թիմը շատ տրամադրված էր առաջին րոպեից մինչև վերջին րոպեն: Առաջին կեսում տեմպը բարձր չէր, բայց ես չեմ կարծում, որ դա մեզ պետք էր: Երկրորդ կեսում, ունենալով ավելի շատ տարածություն, մենք ավելի շատ պահեր ունեինք»:

«Հրաշալի թիմային խաղ էր: Մենք շատ լավ էինք գործում ինչպես գնդակով, այնպես էլ առանց դրա: Եվ հենց այդպիսի պահերին երևում են Վինիսիուս Ժունիորի և Բելինգեմի անհատական որակները: Բոլոր ֆուտբոլիստները հիանալի հանդիպում անցկացրին: Չուամենին շատ լավ խաղաց պաշտպանությունում՝ մանավանդ կենտրոնական պաշտպանի դերում: Թիմը հուսալի էր պաշտպանությունում և կիսապաշտպանությունում և էֆեկտիվ էր հարձակման գծում»:

«Մեզ մոտ դեռ ամեն ինչ ստացվում է: Չնայած բազմաթիվ խնդիրներին,որոնց մենք բախվել էինք, թիմը լավ է աշխատում բոլոր առումներով: Հուսով ենք՝ ոչ մի ֆուտբոլիստ վնասվածք չի ստանա հավաքականում»:

«Ոչ ոք չէր սպասում, որ Բելինգեմն այդքան գոլ կխփի: Մրցաշրջանի մեկնարկը պարզապես անհավանական էր: Հուսով եմ՝ մարդիկ հասկանում են, որ Ջուդը հարձակվող չէ, նա կիսապաշտպան է և միայն գոլեր չէ, որ կարող է խփել»:

«Ռոդրիգոն լավ հանդիպում անցկացրեց: Նա փորձեց գոլ խփել: Ես Խոսելուին մեկնարկում դուրս բերեցի, քանի որ նա ավելի հանգստացած էր»:

«Ես ֆուտբոլիստներին չեմ խնդրում բաց թողնել հավաքականի խաղերը: Դա նրանք են որոշում»:

«Մոդրիչը միշտ կայուն է: Դրա ապացույցը նաև նրա ծափահարություններն են»: