«Սևիլիայի» ներկայիս և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Իվան Ռակիտիչը իր կարծիքն է հայտնել Բենզեմայի՝ ոսկե գնդակը ստանալու հնարավորությունների մասին։
«Այն, ինչ Կարիմը անում է վերջին տարիների ընթացքում, ուղղակի աներևակայելի է։ Նա միշտ մասնակցում է խոշոր մրցաշարերի ու շատ հանգիստ կարող է ստանալ ոսկե գնդակը։
Նա շատ երկար ժամանակ է հանդես է գալիս «Ռեալի» կազմում և խփել է անչափ կարևոր գոլեր։ Ռոնալդուի հեռանալուց հետո նա դարձել է «Ռեալի» առաջատարը։ Նա յուրահատուկ է, և ես ցանկանում եմ շնորհավորել նրան այդ առիթով։ Ցանկանում եմ, որ Կարիմը շարունակի խաղալ նույն ոգով, միայն ոչ մեր դեմ խաղերում». նշել է Ռակիտիչը։
Los Merengues, Realmadrid.am