Դեռ 2020-ին տեսախցիկները ֆիքսել էին Կարիմ Բենզեմայի և Ֆեռլան Մենդիի խոսակցությունը, որտեղ «Ռեալի» առաջատարը կոչ էր անում փոխանցում չկատարել Վինիսիուսին:
Տարիներ անց բրազիլացին պատմել է՝ ինչումն էր խնդիրը:
«Այդ դեպքից հետո Կարիմը զանգեց ինձ ու ասած. «Դու գիտես, որ քո խաղն ինձ դուր է գալիս. այդ խոսքերը տեղին չեն եղել»: Բենզեման այն ֆուտբոլիստներից է, որոնց հետևել եմ: Նրա մեծ երկրպագուն եմ, իսկ կողքին խաղալն անհավանական զգացողություն է»,- Վինիսիուսին մեջբերում է AS-ը:
Fanat, Realmadrid.am