«Ռեալի» նպատակն այս ամառ «Կաստիլյայի» ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքից 25 միլիոն եվրո վաստակելն է:
Արիբասը, Դոտորը, Մարինը, Ա. Մարտինը, Մարվինը, Ա. Բլանկոն, Բրունո Իգլեսիասը, Խ. Խոնը տրանսֆերի են հանվել:
«Կաստիլյայի» այն ֆուտբոլիստերը, որոնք կհեռանան ակումբից, տրանսֆերը հետ գնելու կետ կներառվի պայմանագրերում:
Արիբասի համար կարող է վճարվել 10 միլիոն եվրո:
Անչելոտին Պասին, Մ. Մարտինին, Մարվելին և Ալվարոյին հայտավորել է 2023/24 մրցաշրջանի համար և նրանք համատեղելու են գլխավոր թիմում և «Կաստիլյայում» մարզումները:
«Սելտան» բոլոր շանսերն ունի Դոնորին գնելու համար: «Ռեալ Մադրիդը» ցանկանում է 4 միլիոն եվրո վաստակել՝ պահպանելով 50 տոկոս տրանսֆերային իրավունքը, բայց բացառված չեն նաև այլ տարբերակներ, օրինակ՝ վարձակալություն և տրանսֆերը գնելու իրավունք:
Մարինով հետաքրքրված է «Բետիսը»: «Վիլյառեալը» և «Սելտան» նույնպես ցանկանում են գնել կիսապաշտպանին:
Արիբասն առաջարկ ունի Իսպանիայից դուրս, բայց «սերուցքայինները» ցանկանում են, որ կիսապաշտպանը մնա երկրում: «Ժիրոնան» հետաքրքրված է 21-ամյա կիսապաշտպանով և մադրիդցիները ցանկանում են պահպանել նրա տրանսֆերային իրավունքը:
Սպասվում է, որ Նակային կհեռանա «Ռեալից» այս ամառ: