Լա լիգայի 10-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվեց «Վիլյառեալին»: Գրանցվեց արդյունավետ ոչ-ոքի՝ 1:1:
Ավանդույթի համաձայն, հանդիպումից անմիջապես հետո Լա լիգան և Budweiser ընկերությունը ներկայացրել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստին: Մրցանակին արժանացել է «դեղին սուզանավի» հարձակվող Ժերար Մորենոն: 76-րդ րոպեին վերջինս հստակ էր իրացրեց 11-մետրանոց հարվածը:
Այս պահին «արքայական» ակումբը 17 միավորով մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում է, «Վիլյառեալն» ունի 19 միավոր ու 3-րդն է:
Fanat, Realmadrid.am