• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռոդրիգոն ապացուցում է, որ պատրաստ է դառնալ հիմնական կազմի ֆուտբոլիստ

Հոդվածներ

Ռոդրիգոն ապացուցում է, որ պատրաստ է դառնալ հիմնական կազմի ֆուտբոլիստ
19.09.2022
2286 0

Քանի դեռ Կարիմ Բենզեման շարունակում է վերականգնվել վնասվածքից, Ռոդրիգո Գոեսը չի դադարում աճ գրանցել։ Ֆրանսիացին վնասվածք էր ստացել «Սելթիկի» դեմ խաղում, և երկրպագուները անհանգստացած էին, թե ով է փոխարինելու նրան։ 

Ի սկզբանե այդ դերը բաժին էր հասել Էդեն Ազարին, սակայն Ռոդրիգոյից ընդամենը մեկ շաբաթ պահանջվեց այն խլելու համար։  Բենզեմայի վնասվածքից հետո բրազիլացին երեք հանդիպման է մասնակցել մեկնարկային րոպեներից և այդ խաղերում կարողացել դառնալ 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Մադրիդյան դերբիում նրա ցուցադրած խաղը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ռոդրիգոն պատրաստ է դառնալ հիմնական կազմի ֆուտբոլիստ։ 

Սկզբում Վալվերդեն և Ռոդրիգոն մրցակցում էին հարձակման աջ եզրում տեղի համար, իսկ այժմ նրանց համագործակցությունը փրկություն է դարձել Անչելոտիի համար։

Los Merengues, Realmadrid.am