• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» ֆուտբոլիստները մեկնաբանել են «Վիլյառեալի» դեմ հաղթական խաղը

Հոդվածներ

«Ռեալի» ֆուտբոլիստները մեկնաբանել են «Վիլյառեալի» դեմ հաղթական խաղը
16.03.2025
385 0

Իսպանիայի առաջնության 28–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Վիլյառեալին» և հաղթեց 2։1 հաշվով։

Կուրտուա

 «Մենք խաղում ենք այն ժամանակ, երբ կազմվում է մեր խաղացանկը, բայց չորեքշաբթի օրը 120 րոպե խաղալուց հետո շաբաթ օրն արդեն խաղ անցկացնելը նորմալ չէ։ Լա Լիգան չի ցանկանում, որ թոփ-3 թիմերը նույն օրը խաղան, սակայն ԱՊԼ-ում Չեմպիոնների լիգայի մասնակիցները խաղում են նույն օրը։

Լա Լիգան անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց մեր նկատմամբ, քանի որ որևէ մեկը կարող էր վնասվածք ստանալ։ Կարծում եմ՝ «Վիլյառեալի» դեմ հանդիպումը հնարավոր էր տեղափոխել մեկ օրով։ Այսօր վատ սկսեցինք խաղը, բայց դա նորմալ է, քանի որ չափազանց հոգնած էինք»։

Մբապե

«72 ժամից պակաս ժամանակում խաղալը չափազանց դժվար է, բայց մենք պետք է պայքարենք մինչև վերջ, և այսօր հենց դա էլ արեցինք՝ ի վերջո հաղթելով։

Ես ընդամենը երկու գոլով եմ հետ Ռոնալդուի ցուցանիշից նրա մեկնարկային մրցաշրջանում «Ռեալու՞մ»։ Նույնիսկ եթե ես խփեմ ավելին, քան Կրիշտիանուն, դա չի նշանակի, որ ես ավելի լավն եմ, քան նա․ այդ թվերն ընդամենը վիճակագրություն են։ Ամենակարևորը տիտղոսներ նվաճելն է»։

Ֆրան Գարսիա

«Մբապե՞ն։ Նրա տրանսֆերից առաջ մամուլում շատ շահարկումներ կային, բայց Կիլիանն անհավանական ֆուտբոլիստ է, և նա արդեն դա ապացուցում է։ Ես գիտեի, որ նա մեծ օգուտ կտա մեզ։ Զարմանալի է, թե որքան լավ է Մբապեն հարմարվել մեր թիմին»։