Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կմրցի «Լայպցիգի» հետ։
Նախախաղային փաստեր, վիճակագրություն
Մրցաշարում «Ռեալը» միջինում 2.1 գոլ է խփում, բաց թողնում՝ 0.8-ը։ «Լայպցիգը» խփում է միջինում 2.2 գոլ, բաց թողնում 1.2-ը։
«Ռեալը» վերջին 8 խաղում հաղթել է երկրորդ խաղակեսում։
«Ռեալը» վերջին 8 խաղում հաղթանակ է տարել։
«Ռեալը» հաղթել է վերջին 24 տնային խաղերից 19-ում։
«Ռեալը» 7 խաղ անընդմեջ 1-ից ավելի գոլ է խփում։
«Ռեալը» վերջին 6 խաղում 2-ից ավելի գոլ է խփում։
«Ռեալը» վերջին 8 խաղում գոլ է խփում երկրորդ խաղակեսում։
«Լայպցիգի» մասնակցությամբ վերջին 6 խաղերում ոչ-ոքի չի արձանագրվել։
«Լայպգիցը» վերջին 4 խաղերում 2-ից ավելի գոլ է խփել։
Մրցավարի վիճակագրություն
Գլխավոր մրցավար է նշանակվել Մաուրիցիո Մարիանին։ 100 խաղում մրցավարը ցույց է տվել 439 դեղին (խաղում միջինում 4.4) և 34 կարմիր (խաղում միջինում 0.3) քարտ, ինչը նրան բնութագրում է որպես բավականին խիստ մրցավարի։ 29 տոկոս դեպքերում (100-ից 29) Մարիանին 11-մետրանոց է նշանակել։
Թիմերի միջև խաղերի վիճակագրություն
Թիմերն առաջին անգամ են մրցում։