«Ռեալի» երկու ֆուտբոլիստներ՝ Կամավինգան և Ռեյները տեղ են գտել Golden Boy 2022-ի հավակնորդների թոփ 80-ում։ Մրցանակը տրվում է Tuttosport-ի կողմից՝ Մ21 տարեկան այն ֆուտբոլիստին, ով քվեարկության արդյունքում ճանաչվում է Եվրոպայի՝ մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
Քվեարկությանը մասնակցում են աշխարհի տարբեր երկրները ներկայացնող 40 լրագրողներ։
Կամավինգան «Ռեալի» կազմում մասնակցել է 40 հանդիպման ու դարձել 2 գոլի հեղինակ՝ հաղթելով նաև ՉԼ-ն ու Լա Լիգան։ Ռեյները վերջին երկու մրցաշրջանները վարձավճարային հիմունքներով անցկացրել է «Բորուսիա Դորտմունդի» կազմում՝ մասնակցելով 39 հանդիպման։
Los Merengues, Realmadrid.am