Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դարձավ 37 տարեկան։ Նա «արքայական» ակումբին է միացել 10 տարի առաջ։
Այս ամբողջ ժամանակահատվածում Լուկան մասնակցել է 442 խաղի, խփել 33 գոլ, կատարել 74 գոլային փոխանցում։
Մոդրիչը «Ռեալին» օգնել է նվաճել.
5 Չեմպիոնների լիգայի տիտղոս
4 ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ
4 Աշխարհի ակումբային առաջնության տիտղոս
4 Իսպանիայի սուպերգավաթ
3 Լա լիգայի տիտղոս
1 Իսպանիայի գավաթ
«Ռեալի» կազմում նա նաև հաղթել է «Ոսկե գնդակը»՝ դառնալով առաջին ֆուտբոլիստը, որը վերջ է դնում Մեսսի-Ռոնալդու հեգեմոնիային։