Հոդվածներ

Թիմը պատրաստվում է «Մալյորկայի» դեմ խաղին
08.09.2022
1569 0

Չեմպիոնների լիգայի մրցաշրջանը հաղթանակով («Սելթիկ», 3-0) մեկնարկելուց հետո Մադրիդի «Ռեալը» Կառլո Անչելոտիի գլխավորությամբ վերադարձել է մարզումներին ու պատրաստվում է Լա լիգայի 5-րդ տուրում «Մալյորկայի» դեմ տնային խաղին, որը կկայանա սեպտեմբերի 11-ին ու կմեկնարկի ժամը 16:00-ին:

Մարզումն սկսվել է մարզասրահում, այնուհետև ֆուտբոլիստներն աշխատել են խոտածածկին՝ կատարելով տակտիկական վարժություններ գնդակով և առանց գնդակի, ֆիզիկական աշխատանք: 

Բենզեման ու Միլիտաոն մարզվել են մարզասրահում, իսկ Օդրիոսոլան խոտածածկին անհատական մարզում է անցկացրել:

Fenomeno, Realmadrid.am