«Ռեալի» նախկին ավագ Սերխիո Ռամոսը ասել է, որ ֆուտբոլից իրեն հայտնի ամենահաճելի մարդը Լուկա Մոդրիչն է:
«Նման մարդիկ շատ են, սակայն, կարծում եմ, ամենահաճելին Լուկա Մոդրիչն է: Մենք հիանալի հարաբերություններ ունենք, Լուկան իմ եղբայրն է»,- Prime Video Sport-ի եթերի ժամանակ ասել է պաշտպանը:
Հիշեցնենք, որ Ռամոսն ու Մոդրիչը միասին խաղացել են 2012-2021 ընթացքում:
Fanat, Realmadrid.am