Հոդվածներ

Էմերի. «Անկասկած, Զիդանը իդեալական մարզիչ է «Ռեալի» համար»
20.11.2020
270 0

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի կարծիքով Զինեդին Զիդանը իդեալական մարզիչ է «Ռեալի» համար։ 

«Կարծում եմ, կան մարզիչներ, ովքեր հիանալի են համապատասխանում իրենց ակումբներին, և Զիդանը այդ մարզիչներից մեկն է։ 

Նրան բոլորը հարգում և վստահում են, անկախ թիմի գրանցած արդյունքներից։ Երբ նույնիսկ նրա կայացրած որոշումները հարցականի տակ են դրվում, չպետք է մոռանալ, թե ինչ արժեք ունի նա ակումբի համար։

Մարզիչները իրենց հանդեպ վստահությունը ավելացնում են հաղթանակների շնորհիվ։ Խոսվում էր, որ նա առաջնությունում չի կարողանում տիտղոսներ նվաճել, սակայն նախորդ մրցաշրջանում տեսանք հակառակը։ Միևնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ նա երեք անգամ նվաճել է ՉԼ-ի գավաթը». ասել է Էմերին։ 

Այս մրցաշրջանում ֆրանսիացի մասնագետին շատ են քննադատում կայացրած որոշումների և կազմի ընտրության համար։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված