Հոդվածներ

ԱՊԼ-ի 3 ակումբ ցանկանում է իր կազմում տեսնել Դիասին
31.03.2026
141 0

«Արսենալը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Բրահիմ Դիասով, հայտնում է TEAMtalk-ը։ Լոնդոնյան ակումբը առաջատար է մարոկկացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարում։ Ամառային տրանսֆերային պատուհանին ընդառաջ «Արսենալը» դիտարկում է կազմի ուժեղացման տարբերակներ, այդ թվում՝ Դիասի հաշվին։

Աղբյուրի տվյալներով՝ «Ռեալը» ստացել է մի քանի առաջարկ Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբներից և պատրաստ է քննարկել վաճառքի հնարավորությունը, եթե ստանա համապատասխան առաջարկ։ Իսպանական գրանդը բացահայտ նշում է, որ պատրաստ է լսել Դիասի արժեքին համապատասխան առաջարկներ։

Բացի այդ, իրավիճակին ուշադիր հետևում են նաև այլ առաջատար անգլիական ակումբներ՝ այդ թվում «Տոտենհեմը» և «Նյուքասլը»։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված