«Ռեալի» ֆուտբոլիստներ Էդեն Ազարն ու Էդեր Միլիտաոն կորոնավիրուսի թեսթ են հանձնել:
Ինչպես հաղորդում է Marca-ն, երկու ֆուտբոլիստի մոտ էլ չի ախտորոշվել Covid-19-ը, ինչը նշանակում է, որ նրանք կկարողանան մասնակցել «Վիլյառեալի» դեմ խաղին:
Հիշեցնենք, որ երեկ բացասական էր եղել նաև Կազեմիրոյի թեսթի պատասխանը. նա նույնպես կմասնակցի առաջիկա հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Լա լիգայի 10-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելու «Վիլյառեալին»: Խաղը մեկնարկելու է նոյեմբերի 21-ին՝ Երևանի ժամանակով 19:15-ին:
Fanat, Realmadrid.am