Լա լիգայի 10-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելու «Վիլյառեալին»:
Ինչպես հաղորդում է Marca-ն, Զինեդին Զիդանը 4 լուրջ կադրային խնդիր ունի և չի կարողանալու հայտավորել իր լավագույն մեկնարկային կազմը: Հատկապես այս ֆուտբոլիստներին լիարժեք փոխարինելը շատ դժվար է լինելու մարզչի համար:
Սերխիո Ռամոս. Ավագը վնասվածք է ստացել Գերմանիայի հավաքականի դեմ խաղում: Այսօր իսպանացին լրացուցիչ բուժզննում է անցել, որի արդյունքում ախտորոշվել է ազդրի վնասվածք: Ռամոսը ստիպված է լինելու բաց թողնել «Վիլյառեալի» ու «Ինտերի» հետ հանդիպումները:
Ռաֆայել Վարան. Ֆրանսիայի հավաքականի հանդիպումից հետո Վարանը ցավեր ուներ ուսի հատվածում: 27-ամյա ֆուտբոլիստի մասնակցությունը առաջիկա խաղին հարցականի տակ է:
Ֆեդերիկո Վալվերդե. Ուրուգվայցին նույնպես վնասվածք ունի ու բաց է թողնելու մոտ 1 ամիս:
Կարիմ Բենզեմա. «Արքայական» ակումբից նախապես հայտնել էին, որ ֆրանսիացի հարձակվողի վնասվածքը լուրջ չէ, սակայն նա նույնպես կարող է բաց թողնել հանդիպումը կամ այն սկսել պահեստայինների նստարանից:
«Վիլյառեալն» ու «Ռեալը» կմրցեն նոյեմբերի 21-ին: Սկիզբը՝ Երևանի ժամանակով՝ 19:15-ին:
Fanat, Realmadrid.am