• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին՝ «Ատլետիկոյի» հետ դիմակայության մասին. «Ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում»

Հոդվածներ

Անչելոտին՝ «Ատլետիկոյի» հետ դիմակայության մասին. «Ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում»
03.03.2025
250 0

Վաղը «Ռեալն» ու «Ատլետիկոն» հերթական անգամ ուժերը կչափեն միմյանց հետ։ Երևանի ժամանակով 23։45-ին թիմերը կսկսեն պայքարը ՉԼ-ի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակում։ 

«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հավասար է գնահատում թիմերի շանսերը։ 

«Պայքարը հավասար է լինելու, և ամեն բան որոշվելու է պատասխան խաղում։ Խաղը մրցակցային է լինելու, և մենք չենք մտածելու առաջին խաղում մեծ առավելություն ստանալու մասին։

Դերբիները միշտ միանման են լինում։ Սա յուրահատուկ խաղ է՝ մշտական ճնշմամբ և էմոցիաներով հարուստ, որը զգում ես խաղից առաջ։ «Ատլետիկոն» շատ լավ մրցաշրջան է անցկացնում։

Նախորդ դերբիում մենք շատ վատ խաղացինք առաջին կեսում, բայց շատ լավն էինք երկրորդում։ Պետք է մտածել այն մասին, որ անցկացնենք այնպիսի հանդիպում, ինչպիսին այդ երկրորդ խաղակեսինն էր։ Դա բարդ չէ». նշել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված