Հոդվածներ

TEAMtalk. «Ռեալը» հետաքրքրված է էնցո Ֆերնանդեսի ծառայություններով
15.03.2025
267 0

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի ծառայություններով։ 

TEAMtalk-ի փոխանցմամբ, լոնդոնյան ակումբը չի ցանկանում ամռանը բաժանվել իր ֆուտբոլիստից, սակայն վերջինս անձամբ է հետաքրքրված «Ռեալ» տեղափոխություն տարբերակով։ 

Հիշեցնենք, որ «Չելսին» 2023 թվականին Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերային իրավունքները ձեռք է բերել 121 մլն եվրոյի դիմաց։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2032 թվականը։ 

Նշվում է, որ «Սերուցքայինները» ստիպված են լինելու վճարել նույնքան գումար, որպեսզի կարողանան ձեռք բերել արգենտինացու տրանսֆերային իրավունքները, սակայն առայժմ մտադիր չեն նման ծախսեր իրականացնել։ 

Ըստ աղբյուրի, հավանական է նաև ֆուտբոլիստների փոխանակության տարբերակը։ «Չելսիին» դուր է գալիս Օրելիեն Չուամենին։ 

Los Merengues, Realmadrid.am