Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Մարտին Էդեգորը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա «Արսենալում»։ Նա արդեն հարցազրույց է տվել ու կիսվել իր մտքերով։
«Նորվեգիայում ԱՊԼ-ը համարում են մեծագույն առաջնություն։ Մանկության տարիներին մենք միշտ նայել ենք բոլոր հանդիպումները՝ ես ու ընկերներս։
Ես կարծում եմ, որ սա ամենախոշոր առաջնությունն է, այդ իսկ պատճառով էլ ինձ համար միշտ երազանք է եղել Պրեմիեր լիգայում հանդես գալը, ու ինձ մշտապես դուր է եկել «Արսենալն» ու այն ամենը, ինչ վերաբերում է ակումբին։ Այնպես որ սա երազանքի պես մի բան էր։
«Արսենալի» շատ ֆուտբոլիստներով եմ հիացել, բայց կարծում եմ Ֆաբրեգասն իմ կուռքերից մեկն էր, երբ ես մեծանում էի։ Այնպես որ ես նրան կառանձնացնեմ։
Ես կարծում եմ, որ ամեն անգամ նոր տեղ տեղափոխվելիս դուք ցանկանում եք իմանալ՝ արդյոք այնտեղ լավ է ու կա՞ աճի ծրագիր։ Բայց ես կարծում եմ, որ այստեղ իրոք ամեն բան հիանալի է։
Ինձ դուր է գալիս ակումբն ու մշտապես դուր է եկել՝ ինչպես է ակումբը ցանկանում խաղալ։ Այո, Դանի Սեբալյոսը գրել է ինձ նախօրեին ու պատմել, թե այստեղ ինչ հիանալի է։
Ես երջանիկ եմ, որ տեղափոխվեցի այստեղ, ու ինձ համար կարևոր էր այստեղից որևէ մեկին ճանաչել ու լսել կարծիք։ Անհանգիստ օրեր էին, բայց ես խոսեցի ակումբի, մարզչի հետ ու «Արսենալը» համարում եմ հիանալի նախագիծ ու հիանալի ակումբ։ Այնպես որ, ես իրոք երջանիկ եմ այստեղ գտնվելուս համար»,- ասել է Էդեգորը։