Հոդվածներ

Անչելոտին՝ «Ալմերիայի» դեմ խաղի ու Ալաբայի գոլի մասին
15.08.2022
2408 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Լա լիգայի առաջին տուրում «Ալմերիայի» նկատմամբ տարած հաղթանակը

«Վատ սկսեցինք հանդիպումն, ու մեր խաղում թարմության պակաս կար: Մրցակիցը փակ էր գործում: Շատ էինք հարվածում դարպասին, սակայն դժվարությամբ գոլ խփեցինք:

Դրանից հետո սկսինք ավելի շատ վեահսկել գնդակի տեղաշարժն, ու ազատ տարածություններ առաջացան: Մեզ մոտ տուգանայիններն իրացնում են Բենզեման ու Կրոսը: Դավիդը (Անելոտիի որդին-խմբ.) ձգտում էր արագ փոխարինում կատարել, որովհետև Ալաբան ցանկություն էր հայտնել հարվածելու: Արդյունքում հիանալի գոլ տեսանք»,- իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» կամային հաղթանակ տոնեց Լուկաս Վակսեսի և Դավիդ Ալաբայի գոլերի շնորհիվ:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված