«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է «Այնտրախտի» դեմ խաղը:
«Բարդ խաղ էր, նրանք շատ լավ էին խաղում, սակայն գոլից հետո մենք էին վերահսկում: Մրցաշրջանի սկզբում դժվար է լավ մարզավիճակում լինելը: Այս հանդիպման արդյուքնը կօգնի, որ մրցաշրջանը լավ տրամադրությամբ սկսենք: Հաղթանակներն ավելի են մոտիվացնում»,- իտալացի մասնագետի խոսքերը փոխանցում է Marca-ն:
Հավելենք, որ Անչելոտին դարձավ պատմության ամենատիտղոսակիր իտալացի մարզիչը (24)՝ շրջանցելով իր հայրենակից Ջովանի Տրապատոնիին:
Fanat, Realmadrid.am