Երեկ Սերխիո Ռամոսը և Աշրաֆ Հակիմին իրենց առաջին մարզումն են անցկացրել «ՊՍԺ»-ի կազմում։
Մարզումից առաջ նրանք զրուցել են միմյանց հետ, և զրույցի ընթացքում Ռամոսը իր կարծիքն է կիսել «ՊՍԺ» տեղափոխության վերաբերյալ։
«Մենք ճիշտ որոշում ենք կայացրել, այդպես չէ՞». հարցրել է Ռամոսը։
Երկուսն էլ նախկինում հանդես են եկել Մադրիդի «Ռեալի» կազմում։ Սերխիոն «Ռեալի» լեգենդներից մեկն է, սակայն պայմանագրի ժամկետի ավարտից հետո որոշեց չերկարաձգել այն և տեղափոխվեց ֆրանսիական ակումբ, իսկ Հակիմիի տրանսֆերային իրավունքները «Ռեալը» վաճառել էր դեռ նախորդ ամռանը։
Los Merengues, Realmadrid.am