Իսպանական Marca պարբերականը նշել է այն խաղացողների անունները, որոնք կարող են զբաղեցնել մադրիդի «Ռեալի» հենակետային գոտին այն բանից հետո, երբ ձախողվեց «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերը, ում տեղափոխությունը կապում են «Բարսելոնայի» հետ:
Հաղորդվում է, որ Ռոդրիի տրանսֆերի ձախողումը չի փոխում ակումբի պլանները: Մադրիդյան թիմում այդ դերը արդեն զբաղեցրել էր պորտուգալացի Բերնարդու Սիլվան, ում հետ ակումբը հույսեր է կապում ապագայում: Ավելին՝ նույնանման դիրքերում բարձր է գնահատվում այնպիսի խաղացողների պոտենցիալը, ինչպիսիք են Արդա Գյուլերը և Տիագո Պիտարչը։ Ակումբը լիովին վստահում է նրանց:
Աղբյուրի տվյալներով՝ լուրերը, թե ակումբը հետաքրքրված է «Արսենալի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիով, անհիմն են: Պարբերականի վարկածով՝ Ռոդրիից հրաժարվելը պարտադիր չէ, որ նշանակի անցում մեկ այլ թեկնածուի: Կիսապաշտպանությունում այլընտրանքային խաղացողի գալուստը նախևառաջ կախված է կենտրոնական գոտու խաղացողների հնարավոր հեռացումից։ «Ռեալը» առաջարկներ է ստացել Ֆեդերիկո Վալվերդեի, Օրելյեն Չուամենիի և Էդուարդու Կամավինգայի համարլ: Ուրուգվայցին միանգամից հրաժարվել է ցանկացած առաջարկից: Իսկ ֆրանսիացիների նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Անգլիայի մի քանի ակումբներ: «Ռեալը» հույսեր է կապում երկուսի հետ էլ, սակայն նրանց ձեռք բերելու հետագա փորձերը բացառված չեն: Եթե դա տեղի ունենա, ապա դռներ կբացի ևս մեկ կիսապաշտպան գնելու համար:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն