«Ռեալի» հարձակվող Էնդրկիկն, ով այժմ վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Լիոնի» կազմում, բարձր է գնահատել իր նախկին թիմակից Լուկա Մոդրիչի որակները։
«Լուկա Մոդրիչը եղել է այն ֆուտբոլիստը, ով «Ռեալում» ամենից շատն է ինձ տպավորել։ Այդ մարդն ինձ շատ բան է սովորեցրել իմ առաջին մրցաշրջանում, և դա վերաբերում է ոչ միայն մարզումներին, այլ նաև խաղերին։ Նա ֆուտբոլային մաստեր-կլաս էր ուսուցանում։ Այդ ժամանակ Լուկան 40 տարեկան էր, բայց շատ ուժեղ էր և մարզվում էր ամեն օր։ Երբ նա չէր խաղում, գնում էր թիմի մարզաբազա և անհատական մարզում անցկացնում։ Նրա վարպետության աստիճանն աներևեկայելի է։ Նա միշտ խորհուրդներ էր տալիս ինձ ու ասում, թե ինչ պետք է անեմ խաղադաշտում։ Դա ինձ շատ էր օգնում։ Մոդրիչը լավագույն մարդկանցից մեկն է, ում ես հանդիպել եմ ֆուտբոլում». նշել է բրազիլացին։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն