«Լոս Անջելեսը» հայտարարեց Գարեթ Բեյլի տեղափոխության մասին։
Ուելսցին «Արքայական» ակումբից հեռացավ ազատ գործակալի կարգավիճակով։ ՄԼՍ-ը ներկայացնող ակումբի հետ նա կնքել է մեկամյա պայմանագիր, սակայն այնտեղ ներառված է նաև այն երկարաձգելու մասին հատուկ կետ։
«Շատ գոհ եմ այս տեղափոխությունից։ Կարծում եմ, ոչ ճիշտ ժամանակին ես տեղափոխվում եմ ճիշտ ակումբ։ Այստեղ լավ է և՛ ինձ համար, և՛ ընտանիքիս։
Անհամբեր սպասում եմ թիմի մարզումներին և հուսով եմ, որ կկարողանանք նվաճել տիտղոսներ». նշել է Բեյլը։
Los Merengues, Realmadrid.am