Հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ում կանխատեսումները գրեթե միշտ իրականանում են, խոսել է «Ռեալի» տրանսֆերային պլանների մասին:
«Հաշվի առնելով Տոնի Կրոսի վնասվածքը՝ Անչելոտին համոզում է ձեռք բերել Պոգբային կամ այլ կիսապաշտպանի: Կարծում եմ՝ վերջնական որոշում կկայացնեն առաջիկա օրերի ընթացքում: Կարլոն միշտ էլ ցանկացել է Պոգբային տեսնել իր թիմում:
Միևնույն ժամանակ չի բացառվում, որ այդ 6 շաբաթների ընթացքում (որոնք բաց է թողնելու գերմանացին) շանս տրվի Մարտին Էդեգորին»,- եզրափակել է Ռոմանոն:
Fanat, Realmadrid.am