Հոդվածներ

Լուկաս Վասկեսը վնասվածք է ստացել
09.02.2025
519 0

«Ռեալի» հերթական պաշտպանը վնասվածք է ստացել։ 

«Արքայական» ակումբը հայտնել է, որ Լուկաս Վասկեսը «Ատլետիկոյի» դեմ խաղում ձախ ոտքի ազդրի հետին մկանի վնասվածք է ստացել ու բաց կթողնի փետրվարի 11-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը։

Նշվում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել 2-3 շաբաթով։ 

Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում Վասկեսը մասնակցել է 19 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված