«Չելսին» շարունակում է հետաքրքրվել «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոյի ծառայություններով:
«Ազնվականները», կարելի է ասել, մնացել են առանց պաշտպանի. Անտոնիո Ռյուդգերը տեղափոխվեց «Ռեալ», Անդրեաս Քրիստենսենն ու Սեսար Ասպիլիկուետան, ամենայն հավանականությամբ, կդառնան «Բարսելոնայի» ֆուտբոլիստ:
Անգլիական մամուլի հաղորդմամբ՝ «ազնվականները» պատրաստվում են պաշտոնական առաջարկ անել բրազիլացի պաշտպանին, սակայն Մադրիդում հանգստություն են պահպանում. Միլիտաոյի հրաժարագինը կազմում է 250 մլն եվրո:
Fanat, Realmadrid.am