«Ֆիորենտինան» շարունակում է աշխատել Լուկա Յովիչի տրանսֆերի շուրջ:
Նիկոլո Սկիրայի հաղորդմամբ՝ 24-ամյա հարձակվողը նույնպես համաձայն է տեղափոխվել «մանուշակների» ճամբար և սպասում է «արքայական» ակումբի որոշմանը:
Խոսքը վերաբերվում է սերբ ֆուտբոլիստի՝ վարձակալական հիմունքներով տեղափոխությանը:
2021/22 մրցաշրջանում մադրիդյան գրանդի կազմում Յովիչն անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով գոլի և 1 ասիստի հեղինակ:
Fanat, Realmadrid.am