• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռյուդիգեր. «Ինձանով նաև «Բարսելոնան» էր հետաքրքրված, բայց ես եղբորս ասացի՝ «կամ «Ռեալը» կամ ոչինչ»

Հոդվածներ

Ռյուդիգեր. «Ինձանով նաև «Բարսելոնան» էր հետաքրքրված, բայց ես եղբորս ասացի՝ «կամ «Ռեալը» կամ ոչինչ»
20.06.2022
3453 0
Մադրիդի «Ռեալի» նորեկ Անտոնիո Ռյուդիգերն առաջին հարցազրույցն է տվել «Արքայական ակումբի» ֆուտբոլիստի կարգավիճակով։ Ներկայացնում ենք հարցազրույցի ամենաուշագրով հատվածները։

«Ռեալ Մադրիդը» հաղթանակն է։ «Ռեալի» համար ամենակարևորը հաղթանակներն են։ Այս ակումբը դա ապացուցել է վերջին տարիներին։ Անհավանական է «Ռեալ Մադրիդում» խաղալու հնարավորություն ստանալը։ 

«Նույնիսկ այն ժամանակ, երբ «Չելսին» 3-րդ գոլը խփեց պատասխան խաղում, մենք տեսանք, որ «Սանտիագո Բեռնաբեուում» դրական մթնոլորտ է պահպանվում»։ 

«Ռեալ Մադրիդը» մի թիմ է, որը բաղկացած է հիանալի կատարողներից։ Վստահ եմ, որ կարող եմ մրցակցություն ապահովել։ Դա օգտակար է բոլորի համար»։ 

«Իմ կուռքերը Ռոնալդոն ու Զիդանն են։ Զիդանի՝ «Բայերի» դարպասն ուղարկված գնդակը արվեստի գլուխգործոց է»։ 

«Իմ գործակալն առաջին անգամ սեպտեմբերին է հանդիպել «Ռեալի» ներկայացուցիչների հետ։Անչելոտիի հետ ես առաջին անգամ զրուցել եմ սեպտեմբերին՝ հետագայում կայացրել որոշում։ Անչելոտին ինձ ասաց, որ ես պետք եմ իրեն, որ ես օգտակար կլինեմ թիմին։ Իմ տարիքում դա բավարար է։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է պայքարի իր տեղի համար»։

«Ես դեռ ոչ մեկի հետ չեմ շփվել բացի Ազարից, Կուրտուայից ու Կրոսից»։

«Ոչ ոք չգիտի ինչ սպասել ինձանից խաղադաշտից դուրս։ Խաղի ժամանակ ես ամբողջովին կենտրոնացած եմ խաղի վրա ու չեմ կատակում»։ 

«Պեպեն հրեշ է խաղադաշտում։ Ինձ միշտ դա դուր է եկել»։ 

 «ՉԼ-ում «Ռեալի» դեմ դիմակայությու՞նը։ Ես պրոֆեսիոնալ եմ, ես «Չելսիի» ֆուտբոլիստ էի ու ցանկանում էի «Ռեալին» դուրս թողնել մրցաշարից»։

 «Այն, ինչ «Ռեալը» արեց ՉԼ-ում՝ անհավանական է։ Չգիտեմ՝ ինչպես նկարագրել»։

«Ես «Լիվերպուլին» երկու եզրափակիչ եմ պարտվել, այդ պատճառով էլ ուրախ էի, որ «Ռեալը» հաղթեց ՉԼ-ի եզրափակիչում»։ 

«Ճնշու՞մը, ես փորձում եմ դրանից հաճույք ստանալ։ Երբ քո վրա ճնշում է գործադրվում՝ լավ է։ Դա օգնում է հաղթել»։ 

«Խաղային համա՞րը. համար «2»-ը Կարվախալինն է, այդ պատճառով էլ ես «22»-ը վերցրի»։ 

«Ինձանով նաև «Բարսելոնան» էր հետաքրքրված, բայց ես եղբորս ասացի՝ «կամ «Ռեալը» կամ ոչինչ»

«Կարծում եմ, որ ժամանակակից ֆուտբոլում պաշտպանը պետք է արագ լինի»։

«Մբապե՞ն, ես նրան չեմ ճանաչում։ Ամեն ոք ինքն է որոշում կայացնում»։

«Էլ Կլասիկոն ամենամեծ հանդիպումն է ու դիմակայությունն Իսպանիայում։ Անհամբերությամբ եմ սպասում «Բարսելոնայի» դեմ խաղերին։ Կարևոր չէ, որ իմ նորամուտի խաղը կատալոնացիների դեմ ընկերական է լինելու, մենք ցանկանում ենք հաղթել»։

 «Երբ «Ռեալի» տիտղոսների սենյակը տեսա՝ ճնշում զգացի։ Դրանից պետք է հաճույք ստանալ»։

«Իմ ընտանիքը հիացած է այս տրանսֆերի կապակցությամբ։ Նրանք գիտենք, թե ինչքան մեծ ակումբ է «Ռեալը»։ Նրանք քիչ բան գիտեն ֆուտբոլից, բայց գիտեն «Ռեալը»։ Ես խորհրդակցել եմ կնոջս հետ, դա արագ որոշում էր»։ 


Ամենակարդացված